Դեկտեմբերի 7-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4509 նոր դեպք, գրում է jnews.ge-ն:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4042 մարդ, մահացել է 59 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 871580 դեպք, որից ապաքինվել է 813872 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 12466:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 47328 նմուշառում, որից 36011-ը՝ հակամարմինների արագ թեստով, 11317-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 9.53% է, վերջին 14 օրվանը՝ 8.52%, վերջին 7 օրվանը՝ 8.13%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2.251.150 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 12194 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 32 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6545 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1135 անձ: