Սյունիքի սահմանամերձ համայնքները նոր դեմք են ստանում, գյուղական կյանքը գրավիչ է դառնում:
Սրաշենում և Ներքին Հանդում կփոխվեն տանիքները: Շիկահողում բացված կարի արտադրամասը 80 աշխատատեղ է ապահովել և պատվերների պակաս չունի:
Դավիթ Բեկում երեխաների համար բացվել է զարգացման կենտրոն: Սահմանամերձերից տասնյակ տարիներ հեռացել են երիտասարդներ, այժմ բնակիչները հույս ունեն, որ դրական փոփոխությունները նրանց կպահեն հայրենի գյուղում:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան