ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մեկնել է Արցախ՝ հյուրախաղերի։
Նախաձեռնությունն անվանվել է «Տիկնիկների հեքիաթային ճանապարհորդություն», հասցեները՝ Ստեփանակերտ, Մարտունի և Մարտակերտ:
Արցախցի փոքրիկների համար բեմադրվել է «Ոսկե Ճուտիկը» մանկական ներկայացումը: Այն դիտել են նաև Շուշիից և Հադրութից տեղահանված փոքրիկներ: Ներկայացումից հետո երեխաները հանդիպել են ժամանակակից հայ հեքիաթագրի հետ:
Ներկայացումներից բացի, թատրոնն անցկացրել է նաև վարպետության դասեր։
Երեխաները ծանոթացել են տիկնիկագործության արվեստին և պատրաստել իրենց առաջին տիկնիկը: