Հայտնի են Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի նոյեմբերի լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը։ Փորձագետների և երկրպագուների քվեարկությամբ նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Փյունիկի» հարձակվող Խոսե Կարաբալյոն, որն անցկացրած 4 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել նոյեմբերի բոլոր խաղերում։ Կարաբալյոն առաջ է անցնել «Արարատ-Արմենիայի» ռմբարկու Մաիլսոն Լիմայից և իր խաղընկեր Հովհաննես Հարությունյանից: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, որի գլխավորությամբ երևանյան ակումբը 4 խաղում տարել է 4 հաղթանակ։ Մելիքյանն այս մրցանակին արժանանում է 3-րդ ամիսն անընդմեջ։ Լավագույնների ցանկում Մելիքյանին հաջորդում են «Արարատ-Արմենիայի» և «Ալաշկերտի» մարզիչներ Դմիտրի Գունկոն ու Միլան Միլանովիչը։
Լավագույնները որոշվել են երկրպագուների և փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 և 2/3 համամասնությամբ: Լավագույն մարզչի և ֆուտբոլիստի մրցանակները կհանձնվեն ՀՊԼ մրցանակակիրների թիմերի առաջիկա տնային հանդիպումներից առաջ: