Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
Նիստին մասնակցել են՝ հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների պետերը, ոստիկանության շտաբի պետի տեղակալը, իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:
Ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության 4 աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշել է դիմել ոստիկանության պետին՝ 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը։