Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպք, իրականացվել է 6006 թեստավորում: Առողջացել է 522 քաղաքացի, գրանցվել է 27 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341058 դեպք, որոնցից 322406-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9477 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7718 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1457 է:
Ընդհանուր կատարվել է 2.411.285 թեստավորում: