Այսօր Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր և ԱԳՆ ողջ անձնակազմի անունից ծաղիկներ խոնարհել 1988 թ․ դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
«Հիշում ենք և խոնարհվում»,- ասված է Արցախի ԱԳՆ Ֆեյսբուքի գրառման մեջ: