Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը համեմատաբար կայունացել է, բայց լարվածությունը մնում է։ Այս մասին Sputnik գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
«Լարվածությունն առաջին հերթին պայմանավորված է սահմանների չկարգավորված լինելու, ռազմագերիների փոխանակման գործընթացի անավարտ լինելու հանգամանքով։ Լուծումներ են պահանջում նաև այն հարցերը, որոնք նախանշվել են պետությունների ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության մեջ»,- նշել է Սեմերիկովը: