Ազգային ժողովի նիստի մեկնարկին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը:
«Այսօր Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է, առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: