Իրաքում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 3-ին Իրաքի Հայ բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ Բաղդադում տեղի է ունեցել հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ, որին ներկա է եղել Իրաքում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալիկ Ղարիբյանը։
Համերգի ընթացքում Առնո Բաբաջանյանի հեղինակած ստեղծագործություններով հանդես են եկել իրաքահայ համայնքը ներկայացնող երաժիշտներ, դաշնակահարներ, ինչպես նաև` օպերային երգչախումբ: