Իսպանիայի իշխանությունները հավանություն են տվել երեխաների պատվաստմանը՝ սկսած 5 տարեկանից, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից:
«Հանրային առողջապահության հանձնաժողովը հավանություն է տվել 5-11 տարեկան երեխաներին COVID-19-ի դեմ պատվաստումներին»,- հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:
Այժմ Իսպանիայում հենց 12 տարեկանից ցածր տարիքային խմբում է նշվում COVID-19-ով վարակվածության ամենաբարձր ցուցանիշը:
Նոյեմբերի 25-ին Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հավանություն է տվել 5-11 տարեկան երեխաներին Pfizer պատվաստանյութով պատվաստմանը։ Իսպանիայում այդ տարիքային խմբի պատվաստումը կսկսվի դեկտեմբերի 15-ից:
Իսպանիան աշխարհում առաջատարներից է պատվաստված բնակիչների թվով. երկրում 12 տարեկանից բարձր բնակիչների մոտ 90 տոկոսն արդեն պատվաստվել է: