Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 36 խոշորացված համայնքներում համամասնական ընտրակարգով երեկ կայացած ՏԻՄ ընտրության նախնական արդյունքները: «Քաղաքացիական պայմանագիրն» առաջատար է 24 համայնքում:
Հանրապետության երրորդ քաղաքում, որտեղ պայքարել է 10 ուժ, առավելագույն ձայներ է ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, այստեղ իշխող կուսակցությունը երկրորդն է: Ձայների հաշվարկի ամբողջական պատկերը՝ Անուշ Մուրադյանի ռեպորտաժում: