Ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների՝ Վանաձորում առաջատար է նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ղեկավարած քաղաքական ուժը՝ «Մամիկոն Ասլանյան դաշինքը»։
Այս պահի դրությամբ ամփոփվել են 63 ընտրատեղամասից 25-ի տվյալները։
Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 34 203 է, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 12 216։
Դաշինքի օգտին է քվեարկել 4561 ընտրող, ՔՊ-ին ձայն է տվել 2924 քաղաքացի, ԼՀԿ-ին՝ 514, ԲՀԿ-ին՝ 339։