ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Պողոս Աբրահամյանին ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու վերաբերյալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Պողոս Աբրահամյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: