Նախնական տվյալներով՝ ՔՊ-ն հաղթում է նաև Վարդենիսում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Իսկ Թումանյանում «Հանրապետությունն» առաջ անցավ, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք»,- գրել է Ալեքսանյանը։
Մինչ այդ Ալեքսանյանը
հայտնել էր, որ, նախնական տվյալներով, 36 համայնքից 24-ում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: