Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Արարատի մարզում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից նախնական տվյալներ է ներկայացրել:
Արարատում առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ստացել է 4988 ձայն: «Իմ հզոր հայրենիք» կուսակցությունը ստացել է 4153 ձան:
Արտաշատում ևս առաջատար է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 19794 ձայնով: «Օրենք և արդարություն» կուսակցությունն ունի 9072 ձայն:
Մասիսում մրցել է 2 քաղաքական ուժ: «Դավիթ Համբարձումյան» դաշինքը ստացել է 14 943, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 13 461 ձայն:
Վեդիում առաջատար է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ ստանալով՝ 8666 ձայն: Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 7690 ձայն: