Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է նախնական տվյալներ Արագածոտնի մարզում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից:
Աշտարակում ընտրություններին մասնակցել է 19 140 մարդ: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 502: 14 732 ձայնով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Հայ հեղափոխական դաշնակցությունն» ունի 2730 ձայն, «Հայրենիք» կուսակցությունն ստացել է 1176 ձայն:
Թալինում ընտրություններին մասնակցել է 19 760 մարդ: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 234: Առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 5037 ձայնով: Երկրորդը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն է՝ 2882 ձայն, երրորդը՝ «Հայք» լիբերալ կուսակցությունը՝ 1624 ձայն:
Ապարանում ընտրություններին մասնակցել է 11 383 մարդ, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 257: Առաջատար է «Կարեն Եզիազարյան» կուսակցությունների դաշինքը՝ 7421 ձայն, երկրորդը «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 3705 ձայն: