Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է նախնական տվյալներ Վայոց ձորի մարզում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից:
Եղեգնաձորում առաջատար է «Դավիթ Հարությունյան» դաշինքը. այն ստացել է 4399 ձայն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 1747 ձայն:
Ջերմուկում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 2544 ձայն: «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը ստացել է 236 ձայն:
Վայքում ևս առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որ ստացել է 2257 ձայն: «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 1967 ձայն: