Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է նախնական տվյալներ Լոռու մարզում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից:
Թումանյանում մրցապայքարի էր դուրս եկել 2 քաղաքական ուժ: «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 1743, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 1687 ձայն:
Սպիտակում առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. ստացել է 8086 ձայն: «Իմ հզոր համայնք» կուսակցությունն ունի 3478 ձայն:
Վանաձորում առաջատար է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը. ստացել է 12 810 ձայն: «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունն ունի 8295 ձայն:
Փամբակում առաջատար է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 2544 ձայնով: «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 1017 ձայն: