Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրել են՝ հանրապետությունում դեկտեմբերի 6-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 352 805 պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 835 816, երկրորդ դեղաչափ՝ 516 989:
Նախարարությունը հրապարակել է նաև Հայաստանում COVID-19-ի դեմ իրականացված պատվաստումները՝ ըստ սեռի։
Եվ այսպես, առաջին դեղաչափ ստացած անձանց շրջանում կանայք կազմում են 45.9 տոկոս, տղամարդիկ՝ 54.1 տոկոս, երկրորդ դեղաչափ ստացողների շրջանում կանայք՝ 45.2, տղամարդիկ՝ 54.8 տոկոս: