ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կարեն Սարուխանյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Կարեն Սարուխանյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք՝ Կարեն Սարուխանյանը եղել է Շիրակի մարզպետ: