ԿԸՀ-ն նախնական տվյալներ է ներկայացրել Կոտայքի մարզում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից:
Աբովյանում առաջատար է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ստացել է 10 403 ձայն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 8261 ձայն:
Գառնիում մրցապայքարի էր դուրս եկել 2 քաղաքական ուժ: «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունը ստացել է 3302, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1718 ձայն:
Ծաղկաձորում առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. ստացել է 2061 ձայն: «Մեր համայնքը» դաշինքը ստացել է 950 ձայն:
Հրազդանում առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ունի 13 377 ձայն: «Հայ հեղափոխական դաշնակցությունը» ստացել է 1473 ձայն:
Նաիրիում Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ստացել է 5949 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 3888: