Դեկտեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 95 նոր դեպք, իրականացվել է 3308 թեստավորում: Առողջացել է 778 քաղաքացի, գրանցվել է 8 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340 818 դեպք, որոնցից 321 884-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9787 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7691 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1456 է:
Ընդհանուր կատարվել է 2405279 թեստավորում: