Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դիտարկում են իրականացրել ավազի հանքարդյունահանմամբ և վերամշակմամբ զբաղվող «ԳՈԳ-ԱՐՍ» ՍՊԸ-ում:
Դիտարկմամբ պարզվել է, որ Ընկերությունը քարի վերամշակումն իրականացնում է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության առկայության:
Քարի վերամշակման գործունեությունը կասեցվել է, առկա արտադրական սարքավորումները կապարակնքվել են մինչև կասեցման հիմքի վերացումը։