Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։
Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1476 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 276 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 63, առանց վարորդական իրավունքի վկայականի 229 անձ։ 75 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 9-ը՝ առանց համարանիշերի, 6-ը՝ կեղծված համարանիշերով, 6-ը՝ փոխարինված համարանիշերով, 20-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 30-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 218-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Բացի այդ, պարեկաները ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 41 անձի՝ հայտնաբերելով 2 հետախուզվողի։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։