ԱՄՆ Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովը Թուրքիայի վերաբերյալ աղմկահարույց զեկույց է հրապարակել՝ այդ երկրին մեղադրելով կրոնական փոքրամասնությունների դեմ թշնամական միջավայր ստեղծելու հարցում՝ գրում է Ermenihaber-ը:
Զեկույցում ընդգծվել է, որ թուրքական կառավարությունը հանդուրժում է ատելության խոսքն ու բռնության ակտերը երկրի և՛ մուսուլման և՛ ոչ մուսուլման կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Ըստ հեղինակների՝ ի հայտ են եկել Թուրքիայի հայ համայնքին ահաբեկելու նոր ձևեր:
Փաստաթուղթը նշում է՝ Թուրքիայում հայկական կրոնական ժառանգությունը սպառնալիքի տակ է։ 2013 թվականից ի վեր թուրքական կառավարությունը խոչընդոտում է կրոնական փոքրամասնությունների հիմնադրամների կառավարման խորհուրդների անդամների ընտրությունը։ Զեկույցի հեղինակներն ուշադրություն են դարձրել նաև այն հանգամանքին, որ համավարակը և 2020 թ. հակամարրտությունը ԼՂ-ում ավելի են սրել Թուրքիայում ծավալված հակահայկական գործողություններն ու բողոքները: