ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամներն ընդունել են Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության պատվիրակությանը:
Հանդիպման մեկնարկին Գագիկ Ջհանգիրյանը ողջունեց հյուրերին՝ ընդգծելով, որ ԵԽ-ի հետ համատեղ արդեն իսկ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել, և հույս հայտնեց, որ առկա համագործակցությունը կլինի շարունակական՝ ի նպաստ ՀՀ-ում արդարադատություն իրականացնող մարմինների աշխատանքի որակի բարձրացման, դատաիրավական ոլորտի նկատմամբ քաղաքացիների վստահության աճի:
Կողմերն անդրադարձան ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ ՀՀ-ում տարվող աշխատանքներին, քննարկեցին դատական համակարգի բարեփոխումների գործընթացում ԲԴԽ-ի ունեցած լիազորությունների, դատավորների բարեվարքության ստուգման, կարգապահական վարույթների հարուցմանը և դրանց քննությանը, դատաիրավական համակարգի առողջացմանը վերաբերող հարցեր:
Քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:
Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և բովանդակալից զրույցի համար:
Կողմերը համաձայնություն ձեռք բերեցին առկա համագործակցությունը խորացնելու և հանդիպումները շարունակական դարձնելու վերաբերյալ: