Դեկտեմբերի 6-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1778 նոր դեպք, տեղեկացնում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3234 մարդ, մահացել է 63 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 867 071, որից ապաքինվել է 809 830 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 12 407 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 25 855 թեստավորում, այդ թվում 16 445-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 9410-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 6.88% է, վերջին 14 օրվանը՝ 8.56%, վերջին 7 օրվանը՝ 8.13%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 238 070 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 2674 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 36 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6455 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում՝ 1121 անձ: