Չինաստանի Հարբին քաղաքում տեղական իշխանությունները որոշել են 10000 յուան (1570 ԱՄՆ դոլար) վճարել յուրաքանչյուր քաղաքացու, որն առաջին ախտանիշների դեպքում կամավոր կհանձնի COVID-19-ի թեստ, իսկ դրա պատասխանը դրական կլինի՝ հայտնում է The Beijing News-ը։
Նման միջոցները ձեռնարկվում են՝ պայմանավորված կորոնավիրուսի դեպքերի ցածր աճով։ Հարբինում օրական հայտնաբերվում է վիրուսի մոտ տասը դեպք։
Իշխանությունները կարծում են, որ մարդիկ խուսափում են թեստավորումից, քանի որ վախենում են հայտնել իրենց վարակվածության մասին: