«Լուրերի» թղթակիցը հայտնում է, որ ժամը 17:00-ի դրությամբ թիվ 22 ընտրատարածքում՝ Լոռու մարզի խոշորացված Սպիտակ համայնքում, ընտրացուցակներում ընդգրկված 33 220 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 10622 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 34 տոկոսը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ժամը 17:00-ի դրությամբ Գավառ համայնքում ընտրությանը մասնակցել է 15 812 քաղաքացի:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի 38 համայնքում տեղի են ունենում ընտրություններ, համայնքներից 36-ում՝ կուսակցական ցուցակներով, իսկ ազգային փոքրամասնություններով բնակեցված 2 համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով: