«Լուրերի» թղթակիցը հայտնում է, որ ժամը 17:00-ի դրությամբ Շիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում 31 807 ընտրողից քվեարկել է 10 576 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 33.88 տոկոսը:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի 38 համայնքում տեղի են ունենում ընտրություններ, համայնքներից 36-ում` կուսակցական ցուցակներով, իսկ ազգային փոքրամասնություններով բնակեցված 2 համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով: