ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել դեկտեմբերի 5-ին Հայաստանի 38 համայնքներում ժամը 11.00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության վերաբերյալ։
Այսպես, ժամը 11.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 68 462 ընտրող կամ ընդհանուր ընտրողների 6․15 տոկոսը։
Քվեարկության մասնակցության համեմատաբար բարձր թվեր արձանագրվել են Թումանյանում (16․07 տոկոս), Ապարանում (11․08 տոկոս), Նոյեմբերյանում (11․11 տոկոս), Վայքում (10․52 տոկոս)։