Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքում այսօր անցկացվում են համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ: Ընտրություններին մասնակցում է 5 քաղաքական ուժ:
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է ընտրողների 37.7 տոկոսը կամ 5469 քաղաքացի:
ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը «Լուրերի» հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ արտառոց խախտման մասին որևէ փաստ հայտնի չէ: «Մեկ խախտում նկատվել է Վայք համայնքում. ընտրողը քվեարկությունը բաց է իրականացրել: Դրանով արդեն իրավապահ մարմիններն են զբաղվում»,- ասաց նա:
Սիլվա Մարկոսյանը նշեց, որ ընտրողների ակտիվությունը տարբեր համայնքներում տարբեր է՝ Ջերմուկում մասնակցությունն ավելի բարձր է, քան Եղեգնաձորում՝ մոտ 44 տոկոս: Վայք համայնքում գրանցվել է մասնակցության 54 տոկոս: