Շիրակի մարզի Աշոցք, Ախուրյան, Ամասիա խոշորացված համայնքներում քվեարկության նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջին տեղում է: Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
Նա նշում է, որ Արթիկ խոշորացված համայնքում հաշվարկը դեռևս շարունակվում է։