Տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը կասկածանքով (ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 149.2. ) Այնթապից 4 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին: Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ բերման ենթարկվածների թվում է Այնթապի գյուղապետ Կարեն Սարգսյանը, որը «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ավագանու թեկնածուներից է:
Հիշեցնենք՝ Արարատի մարզի Այնթապ համայնքում այսօր ևս ՏԻՄ ընտրություններ են անցկացվում: