ՀՀ առողջապահության նախկին նախարար, «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումներն ազգային անվտանգության խնդիր են:
«Չպատվաստվելը բերում է լուրջ հետևանքների, և պետությունն ունենում է լուրջ կորուստներ: Ամենամեծ հարստությունը քաղաքացիներն են: Քաղաքացիների կորուստը պետության համար ամենալուրջ կորուստն է»,- համոզված է Արա Բաբլոյանը: