Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել, հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղարը:
ԱԳ նախարարը ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ քննարկել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը:
ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները կոչ են արել ակտիվացնել աշխատանքը երիտասարդների հետ՝ ահաբեկչությանը հակազդելու համար:
Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցը, քննարկել են Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, իրադրությունը Հարավային Կովկասում:
Human Rights Watch-ը դատապարտել է Բաքվում խաղաղ ցույցի ժամանակ բռնության գործադրումը:
Թուրքիան Ուկրաինային ավելի շատ «Բայրաքթար» TB2 ԱԹՍ-ներ է վաճառել. Bloomberg-ի անդրադարձը:
ԱՄՆ-ը և Ռուսաստանը վիզաների հարցում առաջընթաց են գրանցել, հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից:
Իրանի միջուկային գործարքի բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ:
Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է հիվանդության 419 նոր դեպք, առողջացել է 963, մահացել՝ 25 մարդ: