Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի էջմիածին, Արարատի մարզի Արտաշատ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում և Արագածոտնի մարզի Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 4 տուժած։