Հայաստանում Ինսթագրամի և Ֆեյսբուքի կիբեռզոհերի մեծ մասն անչափահասներ են։
Սամվել Մարտիրոսյան (մեդիափորձագետ) - Մեծ հաշվով սոցցանցերը գողանում են հայերից շուտվանից: Օրինակ՝ պլանային ռեժիմով ադրբեջանցիները գողանում են սոցցանցերը: Բայց խնդիրը նրանում է, որ առաջացել են ներքին մի բան, այսինքն՝ կան հայ հաքերներ:
Սկսել են կոտրել նույնիսկ կազմակերպությունների հաշիվներ, սպառնում են, որ կհրապարակեն նամակագրություններն ու փոխարենը պահանջում են վճարել: Սամվել Մարտիրոսյանն ամեն օր ստացվող իր նամակներով մոտավոր հաշվել է՝ արդեն կոտրված հազարավոր հաշիվներ կան:
Սամվել Մարտիրոսյան - Եթե վճարում են, ուրախանում է, որ վճարում է, նորից են ուզում ու տենց շարունակ: Վերականգնելը շատ բարդ է սովորաբար, մեկ-մեկ չի էլ ստացվում: Ոստիկանություն դիմելը երկար ա տևում, մեկ ա՝ նամակներն արդեն հայտնվում են ցանցում:
Եթե նույնիսկ հաքերը հայ է, պարտադիր չէ, որ մեր երկրից կիբեռզոհին գտնի: Ֆիշինգային կեղծ նամակ է ուղարկում, հղումը տանում է ձեր էջին նման ինչ-որ էջ: Լրացնում եք մուտքանուն, գաղտնաբառ, և հաքերի նվերը պատրաստ է։ Կան նաև միջազգային կիբեռհանցագործներ, որ կոտրում են հաշիվը, հետո, օրինակ՝ վերավաճառում: Ռոմանի ստեղծած ադրբեջանական ֆեյքերի դեմ պայքարող մեդիագրոհայինների խումբը պատերազմի օրերին ևս թիրախավորել են: Գողացել էին նաև նրա ստեղծած ծրագրավորման սիրահարների հայկական էջը:
Ռոման Դանեղյան (The Business Rover ընկերության համահիմնադիր) - Շատ երկար գործընթաց դա դարձավ, ես գնացի նոտար, ստիպված եղա նոտարից անգլիալեզու թուղթ վերցնել, ապացուցել, որ դա գողություն էր իրականում, բայց ես մի քանի կարևոր դաս քաղեցի, օրինակ՝ ինչ ընկերությունից են կապվել ձեր հետ, մեյլը ընկերությունից է կամ վիդեոզանգ են անում, որովհետև 90 տոկոսը լինում է գողության նպատակով, ու դա իրենց մոտ ստացվում է:
Մինչև օրս ստանում է առաջարկներ, որտեղ հավատացնում են՝ իբր պատրաստ են մեկ գրառման համար մինչև 5000 դոլար տալ, բայց չի խաբվում:
Ռոման Դանեղյան - Սա մի պարզ օրինակ է, թե ինչպես են փորձում խաբեբաները մտնել ձեր տարածք: Իրենք գրում են, որ իրենց պետք է տարածք, որ գովազդեն իրենց բրենդը:
Մեդիակյանքի նորություններին ծանոթացնելու համար նաև երկօրյա մարքեթինգային կոնֆերանսում Հայաստանի ու արտերկրի 30-ից ավելի բանախոսի հետ քննարկում են սոցցանցային կյանքի գաղտնիքները: Իսկ օնլայն կյանքում անվտանգ ապրելու համար մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս նաև երկփուլային վավերացում միացնել սոցցանցերում՝ այս կադրերին հետևելով: