Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնը 2015-2016 թթ. զբաղեցրած Վարդան Մինասյանը դատարանի որոշմամբ այսօր կալանավորվել է։
Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է իր ենթակա ստորաբաժանման ղեկավարի հետ առանձնապես խոշոր չափի յուրացում կազմակերպելու և փողերի լվացման համար:
Մինասյանը ենթակա ստորաբաժանումների պետերից հավաքագրել է գումար, հանձնարարել այլ անձանց միջոցով փողը մուտք անել բանկերում իր անվամբ բացված հաշվեհամարներին՝ նման կերպ փորձելով խեղաթյուրել դրանց ծագումը:
Վարդան Մինասյանի բանկային հաշիվներին մուտք է եղել 1,6 միլիոն դոլար և 9400 եվրո:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ձերբակալվել է ոստիկանության ՊՊԳ վարչության նախկին պետը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան