Ադրբեջանցի զինվորականների կողմից բռնության ենթարկված և դիտավորությամբ կյանքից զրկված Ճարտար քաղաքային համայնքի 65-ամյա Սեյրան Սարգսյանի դին ադրբեջանական կողմն այսօր Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում փոխանցել էր Արցախի ԱԻ պետական ծառայությանը:
Ի հավելումն՝ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնում է, որ դիակի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել են գնդակային մահացու վնասվածքներ: