Դեկտեմբերի 3-ին կայացել է Եվրասիական գրադարանային ասամբլեայի (БАЕ) անդամների ընդհանուր 25-րդ համաժողովը: Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն ընտրվել է Եվրասիական գրադարանային ասամբլեայի փոխնախագահ:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի խոշորագույն գրադարանների ղեկավարներ: Քննարկվել են БАЕ-ի ապագա ծրագրերն ու զարգացման նոր ուղիները:
Ընդհանուր ժողովի առանցքային և օրակարգային հարցերից են եղել БАЕ-ի ղեկավար մարմինների ընտրությունները` մինչև 2025 թվականը: Ձայների մեծամասնությամբ ասամբլեայի նախագահ է ընտրվել Ռուսաստանի պետական գրադարանի գլխավոր տնօրեն Վադիմ Վալերիևիչ Դուդան, փոխնախագահ` Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Հրայրի Չուլյանը։
2020 թվականից БАЕ-ի փոխնախագահ է նաև Ուզբեկստանի Ալիշեր Նավոյի անվան Ազգային գրադարանի տնօրեն Ումիդա Ալիմջանովնա Թեշաբաևան: Հայաստանն առաջին անգամ է ստանձնում այս պատասխանատու պաշտոնը: