«Երկու դեղաչափով պատվաստված անձինք 6 ամիս անց կարող են ստանալ բուստեր՝ խթանիչ դեղաչափ. առաջնահերթությունը տալիս ենք ռիսկի խմբերին։ Խթանիչն իմուն համակարգին հիշեցնում է, որ նոր խմբաքանակով հակամարմիններ պետք է արտադրել»,- ասում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:
Նրա խոսքով՝ այն անձինք, որոնք 6 ամսից ավելի արդեն պատվաստվել են երկու դեղաչափ, այսինքն՝ իրենց լիարժեք կուրսն ստացել են, 6 ամիս հետո իրավունք ունեն նաև ստանալ բուստեր դեղաչափը:
«18 տարեկանից բարձր անձանց համար է»,- նշում է Գայանե Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: