Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 13։42-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Եղեգնաձոր-Գետափ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին (մոտ 4․5 խմ):
Փրկարարները սահմանազատել են տարածքը․ համայնքապետարանի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ։
Ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։