Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր շարունակվել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի և մյուսների գործով նիստը: Դռնբաց դատական նիստը, սակայն, ըստ էության քննվել է դռնփակության կարգով:
Նիստն սկսվելուն պես Հանրային հեռուստաընկերության լրագրողը միջնորդել է թույլատրել տեսանկարահանել դատական նիստը, սակայն միջնորդության դեմ առարկել է պաշտպանական կողմը: Դատարանն էլ որոշել է առհասարակ արգելել այս գործով տեսանկարահանումն ու ձայնագրությունը:
Մեր նկարահանող խմբի աշխատանքն այնուհետև խոչընդոտվել է դատարանի բակում՝ հաջակցություն Փարամազյանի հավաքվածների կողմից: Նրանք թույլ չեն տվել Հանրայինի օպերատորին տարածքում նկարահանում իրականացնել, ագրեսիվ պահվածք են դրսևորել Սյունիքում Հանրայինի թղթակցի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Փարամազյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի, յուրացման, կաշառք ստանալու, խարդախություն կազմակերպելու համար։