Դեկտեմբերի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտել։
Ժամը 18:00-ի սահմաններում ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները Ծիծեռնակաբերդի խճուղուց ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել Շոպրոնի փողոցի 25-ամյա մի բնակչի՝«Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ։
Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ, երկու սրվակ հեղուկ և պոլիէթիլենային փաթեթով դեղնականաչավուն զանգված: Ըստ բերման ենթարակված տղամարդու՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում է իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: