Կառավարությունը 241 մլն 383,8 հազար դրամ է հատկացրել Արմավիրի մարզի 7 համայնքում սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար:
Ստորև նշված համայնքներն իրենց մասով ֆինանսավորվել են, և պետության ֆինանսավորման անհրաժեշտությունն էր առաջացել, որի համար ըստ ծրագրերի կտրամադրվի՝
2 մլն 580 հազ. դրամ՝ Արագած համայնքի մշակույթի տան մասնակի վերանորոգման նպատակով:
5 մլն 002.9 հազ. դրամ՝ Մայիսյան համայնքից դեպի Սարգսի անվան թաղամաս գլխավոր փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքների նպատակով:
18 մլն 377.3 հազ. դրամ՝ Մյասնիկյան համայնքի Մոնթե Մելքոնյան փողոցի ասֆալտապատման նպատակով:
24 մլն 966.3 հազ. դրամ՝ Քարակերտ համայնքի 6 փողոցի ասֆալտապատման նպատակով:
9 մլն 133.7 հազ. դրամ՝ Տանձուտ համայնքի 20-րդ, 24-րդ , 2-րդ, 8-րդ, 5-րդ և 4-րդ փողոցների գազիֆիկացման աշխատանքների նպատակով:
164 մլն 095 հազ. դրամ՝ Գայ համայնքի մանկապարտեզի շենքի կառուցման նպատակով:
17 մլն 228.6 հազ. դրամ՝ Ջրառատ համայնքում Մեծամորի խճուղու հիմնանորոգման նպատակով: