Դեկտեմբերի 3-ին, ժամը 17:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Volvo» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1988 թ.) և թիվ 205 երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ Ժ. Մ., ծնված 1961 թ.) մակնիշի ավտոմեքենաները: «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Հ. Մ.-ն (ծնված 1963 թ.) և Լ. Թ.-ն (ծնված 1991 թ.) տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ, իսկ «Volvo» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։