Դեկտեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք: Իրականացվել է 6484 թեստավորում: Առողջացել է 995 պացիենտ, մահվան դեպքերը 13-ն են:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339 977 դեպք, որոնցից 319 476-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 11405 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7644 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1452 է: Ընդհանուր կատարվել է 2389456 թեստավորում: