Նկարում ՀՀ Արմավիրի մարզի Թաիրով համայնքի դպրոցն է, որտեղ շուտով լիբանանահայ գործարար, իմ լավ ընկեր Րաֆֆի Դեր-Մարտիրոսյանի աջակցությամբ կհիմնվի ինժեներական ժամանակակից լաբորատորիա: Այդ մասին ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում:
«Ծրագիրն իրականացնում է Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, որին աջակցում են նաև Հայ կրթական հիմնարկությունը և Հայ օգնության ֆոնդը:
Ծրագրի շրջանակում Թաիրովի միջնակարգ դպրոցում կպատրաստվի հատուկ լսարան՝ հագեցած ինժեներական սարքավորումներով։ Լաբորատորիան իր մեծությամբ առաջինն է լինելու հանրապետությունում և գործելու է Փարաքար խոշորացվող համայնքը ներառող 9 գյուղերի համար: Դասընթացավարները լինելու են ինժեներական ոլորտի ընկերությունների փորձառու մասնագետները։
Լաբորատորիայում գործելու է անվճար կրթական ծրագիր ինչպես բարձր դասարանցիների, այնպես էլ՝ պատերազմի մասնակից տղաների համար:
Ծրագիրը հնարավորություն կտա ստեղծել անօդաչու սարքեր, ռոբոտներ, խելացի արտադրանքներ և այլն»,- նշված է գրառման մեջ: